Մախաչկալայի օդանավակայանը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 6-ը փակ է օդանավերի ընդունման համար, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ օդանավակայանը մաքրվել է անօրինակնորեն այնտեղ հայտնված քաղաքացիներից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ տեղի բնակիչների ամբոխ էր հավաքվել, որի պատճառը եղել է Red Wings ինքնաթիռի ժամանումը Թել Ավիվից։ Ավելի ուշ դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ Իսրայելից ժամանած «հրեաներին» փնտրելու համար։
Հաղորդվում է, որ տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ չեն փորձել կանխել դա։ Ավելի ուշ Մախաչկալայի օդանավակայանում ամբոխը շրջապատել է ինքնաթիռը թռիչքուղու վրա։
Միայն դրանից հետո օդանավակայան են ժամանել հատուկ ջոկատայինները։
Օդանավակայան են ժամանել նաև Դաղստանի ազգային քաղաքականության նախարար Էնրիկ Մուսլիմովը և երիտասարդության հարցերի նախարար Քամիլ Սաիդովը։
Սակայն դա չի խանգարել ցուցարարներին. տղամարդիկ ոտնատկ են տվել մի ոստիկանի, որը բղավում էր՝ «Մարդկանց կսպանեք»։ Ամբոխը կոտրել է ապակե դռները և ներս մտել՝ կրելով Պաղեստինի դրոշը։
Հարուցվել է քրեական գործ:




























