Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հաստատել է ամերիկացի այն պաշտոնյաների ցուցակը, որոնց ժամանումը Ռուսաստան «ցանկալի չէ»:
Ինչպես փոխանցում է BFM-ը, այդ ցուցակում են վաշինգոնյան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր մասնակցություն ունեն հումանիտար ոլորտում հանցագործություններին, ինչպիսիք են ամերիկայն հատուկ բանտերում խոշտանգումների օրինականացումը, ահաբեկչության մեջ կասկածվողների առեւանգումն ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, Գունտանամոյում բանտարկյալների անժամկետ պահումը եւ այլն:
«Հայտնի են նաեւ նրանց անունները, ովքեր պատասխանատու են ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների համար, ովքեր թույլատարել եւ անձամբ են մասնակցել նրանց առեւանգմանն ու նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքին»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` սպառնալով, որ ԱՄՆ-ի կողմից առճակատման մարտահրավերի դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի ընդլայնել այդ ցուցակը:
Ցուցակում ընդգրկված անունները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ 2011թ. մայիսին ԱՄՆ-ում ստեղծվել էր «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկվել էին դատավորներ, ԱԴԾ, ՆԳՆ աշխատակիցներ, քննիչներ, հարկային ծառայության տեսուչներ, ովքեր մանակցություն էին ունեցել Hermitage Capital ներդրումային հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ: Այդ անձանց նակտմամբ վիզային պատժամիջոցներ էին սահմանվել, իսկ ֆինանսական կարգավորող մարմիններին հանձնարարվել էր սառեցնել ԱՄՆ-ում նրանց հնարավոր հաշիվները:
Այսպիսիով, Ռուսաստանի ԱԳՆ-ի ցուցակը պատասխանն է ամերիկացիներին:


























