ԱՄՆ-ն իր զորքերն Իրաքից դուրս կբերի մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Բարաք Օբաման:

Ավելի վաղ AP NEWS-ը` վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական շրջանակների իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը հրաժարվում է իր ռազմական կոնտինգենտը պահել Իրաքում 2012-ից հետո եւ մտադիր է իր զորքերն այդ երկրից դուրս բերելուց հետո, այնտեղ պահել ընդամենը 200 զինվորական:

Օբաման հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է համաձայն իր 2008-ի նախընտրական խոստումների եւ ռազմավարության: Օբամայի խոսքով, ԱՄՆ-ը կշարունակի աջակցություն եւ օգնություն տրամադրել Իրաքին, ինչպես նաեւ կատարել կատարել իր բոլոր պարտավորությունները: