Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջիբրիլը հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ:
Հորդանանում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նա նշել է, որ հեռանում է այն բանից հետո, երբ Լիբիան ամբողջությամբ գտնվում է իրենց վերահսկողության տակ, ինչը համապատասխանում է Անցումային ազգային խորհրդի ծրագրին, հաղորդում է BBC-ն:




























