Ուղիղ 45 տարի առաջ կազմակերպվել է բանտից ամենահանդուգն փախուստներից մեկը: Անգլիացի լրտես Ջորջ Բլեյքը, ով հավաքագրվել էր ԽՍՀՄ-ի կողմից, դուրս է պրծել լոնդոնյան բանտից եւ փախել Խորհրդային միության:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բլեյքը ծառայության է անցել MI6-ում եւ գործակալներ հավաքագրել Արեւելյան Եվրոպայում բրիտանական հատուկ ծառայությունների համար:
1959 թվականին Բլեյքը բացահայտվել է եւ արդեն 1961-ին դատապարտվել 42 տարվա ազատազրկման: 5 տարի բանտում անցկացնելուց հետո, նա գիտակցել է, որ ազատ արձակվելու շանսեր չունի եւ կազմակերպել է իր փախուստը Ուորմվուդ-Սկրաբս բանտից:
Բլեյքն ընկերոջ միջոցով կարողացել է ռացիա մտցնել բանտ, որն այդ ժամանակ չունեին ոչ ոստիկանները, ոչ բանտի աշխատակազմը: Երբ բանտի աշխատակիցները անձրեւոտ մի օր ֆիլմ էին դիտում, Բլեյքը աննկատ գնացել է բանտի պատի մոտ եւ սպասել, մինչեւ պատի մյուս կողմից ընկերը ճոպանե սանդուղք կկախի:


























