Հուսով եմ, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի արդեն 2024-ին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, անցել են  «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման գործնական փուլին։ «Ես վստահ եմ, որ նախագիծը կիրականացվի»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ գերմանական ընկերությունը հայ գործընկերների հետ միասին պետք է մշակի համապատասխան պլան։ «Արդեն ընտրվել է տեղամասը, որտեղ նախատեսվում է կառուցել քաղաքը»,- նշել է կառավարության ղեկավարը։