Երեւանում բացվել է իրանական բացառիկ ցուցահանդես, որում ավելի քան 40 իրանական ընկերություններ ներկայացնում են իրենց արդյունաբերական եւ կոմերցիոն արտադրանքը, հաղորդում է իրանական «Press TV» կայքը:

ՀՀ էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հնաձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, հանդես գալով ցուցահանդեսի բացմանը, նշել է, որ անցած տարի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է 40%-ով:Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ուրմիայի միջազգային ցուցահանդեսային կազմակերպության եւ Իրան-Հայաստան համատեղ աեւտրային պալատի աջակցությամբ, կշարունակվի մինչեւ հետկեմբերի 23-ը:

Նշենք, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է  270 մլն դոլար, եւ, ըստ կանխատեսումների, այդ թիվն աճման միտում ունի: