Հայաստանի տնտեսական աճի թիրախը 2024 թվականին կպահպանվի 7 տոկոսի մակարդակում։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, 2023 թվականին դեֆլյատորի աճը կլինի 3,2 տոկոսի մակարդակում։
«Սա, իհարկե, ավելի ցածր է, քան նախկինում ծրագրված ցուցանիշները: Սակայն մենք չենք բացառում վերադարձը 4%-ի թիրախին»,- ասաց Հովհաննիսյանը։
Այս ամենի արդյունքում անվանական ՀՆԱ-ն փոքր-ինչ ճշգրտվել է։
Նախարարի խոսքով, սպասարկման ոլորտը կշարունակի մնալ տնտեսական աճի լոկոմոտիվը, իսկ սպառումը` շարժիչ բաղադրիչը:
«Տնտեսական աճին կնպաստեն նաև ներդրումների և արտահանման ավելացումը»,- նշեց Հովհաննիսյանը։





























