Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը հետ պետք է կնքվի խաղաղության համաձայնագիր: Այս մասին «ԱզերԹաջ»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Մամեդովի խոսքով՝ «2021 թվականի փետրվարին Ադրբեջանը պաշտոնական առաջարկ է ուղարկել Հայաստանին՝ ստորագրելու համապարփակ խաղաղության պայմանագիր։ Ցավոք, հայկական կողմը մոտ մեկ տարի չէր արձագանքում այս առաջարկին։ Բացի այդ, Ադրբեջանը հայկական կողմին առաջարկ է ուղարկել խաղաղության պայմանագրի հինգ հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնց մասին առաջին անգամ նշվել է 2022 թվականի փետրվարին։ Այս մասին տեղեկացվել են նաև միջազգային հանրությունը, երրորդ երկրներն ու այս գործընթացին աջակցող կողմերը»։
«Մոտ մեկուկես տարի Հայաստանն ընդհանրապես չէր արձագանքում այս առաջարկին։ Եթե նայենք անցած տարվան, ապա խաղաղության բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հարթակներում, մյուս կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ ապագա խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- ասել է Մամեդովը։
Ադրբեջանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պնդում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ «Խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի առաջարկն այսօր ուժի մեջ է: Ուստի Հայաստանը նախ պետք է կատարի հաջորդ քայլերը։ Մինչ օրս խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է կողմերի կողմից։ Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական պետությունը լիովին վերականգնեց ինքնիշխանությունը Ղարաբաղում իր միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ, խաղաղ համաձայնագրի ձեռքբերման գործընթացը հեշտացել է, և դրա ստորագրման հավանականությունը պետք է մեծ լինի»,- եզրափակել է դիվանագետը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, որ իրականացվել է սեպտեմբերին:





























