Այսօր` հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով Ադրբեջան է մեկնել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Ահմեդ Վահիդին:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը, Վահիդիին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:
Ղարաբաղյան հակամարտության առումով Աբիեւը հայտարարել է, որ խնդրի կարգավորման բանակցություններ են վարվում, սակայն միաժամանակ նշել է ադրբեջանական բանակի ուժեղացման անհրաժեշտության մասին, «որպեսզի երկիրը յուրաքանչյուր պահի պատրաստ լինի ազատագրել իր հողերն օկուպացիայից»:



























