«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած Արցախի պետականության պահպանման հանձնախումբը Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին եւ Արցախի ԱԺ պատգամավորներին մասնակցելու փակ քննարկման, որը տեղի կունենա վաղը ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում: Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձով հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:
«Արցախի Հանրապետության ճակատագիրը դուրս է մղվել մեր քաղաքական օրակարգից եւ այն փոխարինվել է Արցախի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներով: Սակայն միեւնույն ժամանակ չպետք է թույլ տալ, որ այս շղարշի ներքո վերջնականապես փակվի Արցախի էջը, որովհետեւ եթե փակվի Արցաի էջը, փակվելու է ՀՀ էջը, փակվեց ՀՀ էջը, փակվելու է հայկական գործոնի էջը: Հետեւաբար, կարեւոր առաջնահերթություն է, որ մենք կարողանանք պահպանել Արցախի պետականությունը, մասնավորապես այն ինտիտութտները, որոնք թույլ կտան ամրագրել, մեր իրավունքներն ու հավակնությունները Արցախի նկատմամբ: Այս գործում առաջնային տեղ եւ նշանակության ունեն Արցախի Հանրապետության նախագահը եւ ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները: Նրանց որոշումները լինելու են պատմական, այդ որոշումները չեն ունենալու ազդեցություն միայն արցախցիների ճակատագրի վրա, դրանք կանխորոշելու են ներկան եւ հատկապես ապագան»,- ասաց նա:





























