Թուրքիան նոր օրենսդրություն է պատրաստում կրիպտո ակտիվների հետ կապված՝ համոզելու FATF-ին հանել իրեն այն երկրների «գորշ ցուցակից», որոնք բավարար միջոցներ չեն ձեռնարկել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու համար, հայտնում է Reuters-ը։
Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խումբը (FATF) Թուրքիային իջեցրել է եւ ընդգրկել, այսպես կոչված, «գորշ ցուցակում» 2021 թվականին:
Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն ասել է, որ FATF-ի զեկույցում ասվում է, որ Թուրքիան լիովին համապատասխանում է կազմակերպության 40 ստանդարտներից բոլորին, բացառությամբ մեկի: «Տեխնիկական համապատասխանության միակ մնացած խնդիրը կրիպտո ակտիվների հետ կապված աշխատանքն է», - ասել է Շիմշեքը: «Մենք հնարավորինս շուտ խորհրդարան կներկայացնենք կրիպտոակտիվների մասին օրինագիծը: Սրանից հետո Թուրքիան այս գորշ ցուցակում մնալու պատճառ չի ունենա, եթե այլ քաղաքական դրդապատճառներ չլինեն»։
Շիմշեքը մանրամասներ չի հայտնել օրենսդրության նախատեսվող փոփոխությունների մասին։
FATF-ը, որը ստեղծվել է G7-ի առաջադեմ տնտեսությունների խմբի կողմից՝ համաշխարհային ֆինանսական համակարգը պաշտպանելու համար, նախազգուշացրել է Թուրքիային «լուրջ թերությունների» մասին, այդ թվում՝ 2019 թվականին ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման հետ կապված ակտիվների սառեցման միջոցառումների բարելավման անհրաժեշտության մասին։




























