«Պաղեստինում իսրայելական վարչակարգի հանցագործությունները կատարվում են ԱՄՆ ուղիղ աջակցությամբ», ասել է իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, որը նաեւ Իսլամական արթնացման համաշխարհային վեհաժողովի գլխավոր քարտուղարն է, տեղեկացրել է Mehr-ը։
«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ, շեյխ Նաիմ Կասեմի հետ զրույցում Վելայաթին քննադատել է ամերիկացի պաշտոնյաներին, որոնք հայտարարել են, որ եթե Իսրայելը գոյություն չունենար, նրանք ստիպված կլինեին ստեղծել այն։ «Մենք համոզված ենք, որ Պաղեստինը եւ Գազան կհաղթեն այս վճռական մարտում»,- ընդգծել է նա։
Նաեմ Կասեմն իր կողմից ողջունել է Իրանի դիրքորոշումը Դիմարության ճակատին աջակցելու հարցում՝ հայտարարելով, որ Դիմադրության ուժերը կշարունակեն պայքարել թշնամիների դեմ, մինչեւ որ ջախջախեն նրանց»։





























