Թուրքիայում այսօր` հոկտեմբերի 23 –ին տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը եղել է  6,6, ոչ թե 7,6,  ինչպես հաղորդվել էր ավելի վաղ:Նշենք, որ ստորերկրյա ցնցումների արդյունքում Վանի նահանգում  խափանվել են էլեկտրամատակարարումն ու  բջջային կապը, կան ավերածություններ: Ստացվում են զոհերի վերաբերյալ առաջին տեղեկությունները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր  NEWS.am-ը,  ըստ Բոսֆորի համալսարանի սեյսմոլոգիական  դիտարանի` այսօր 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանի նահանգում: ԱՄՆ  երկրաբանական ծառայության տվյալներով` մագնիտուդը  եղել է 7,6,  որին հաջորդել է 5,5 մագնիտուդով հետցնցում:

Հայաստանի ԱԻՎ տվյալներով` հանարպետությունում ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3-5  բալ: