Իրանի ԱԳ նախարարը Քաթարում «Համաս»–չ քաղաքական բյուրոյի առաջնորդի հետ հանդիպումից հետո մեկնել է Անկարա։

Թուրքական TRhaber–ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Էմիր Աբդուլահիյանը Անկարայում հանդիպել է իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ հանդիպմանը քննարկվել են Գազայի հատվածի հետ կապված ստեղծված իրավիճակը եւ երկկողմ հարաբերությունները։

Նախատեսվում է, որ Իրանի ԱԳ նախարարը հանդիպում կունենա նաեւ Թուրքիայի նախագահի հետ։