Ջաբալիայի փախստականների ճամբարի ռմբակոծությունը ԱՄՆ անմիջական մասնակցությամբ խայտառակություններից մեկն է «սիոնիստական հանցագործությունների ցուցակում»։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացրել է Mehr-ը։
Ռայիսին ճամբարի ռմբակոծություններն անվանել է Իսրայելի ռազմական հանցագործությունների շարունակություն մարդկության դեմ վերջին 20 օրվա ընթացքում՝ ընդգծելով ԱՄՆ դերը այդ հանցագործություններում՝ ռազմական օգնության միջոցով։
Նրա խոսքով՝ այդ հանցագործությունները վկայում են անվտանգությունն ապահովելու միջազգային կազմակերպությունների անկարողության մասին։ «Այդ հանցագործությունները ցույց տվեցին, որ միջազգային շատ պայմանագրեր եւ ՄԱԿ կանոնադրությունը կորցրել են իրենց հեղինակությունը եւ արդյունավետությունը, այդ մեխանիզմենրը պետք է վերանայվեն»,- նշել է նա։
Նախագահը հայտարարել է, որ Գլխավոր վեհաժողովի անդամների վճռական քվեարկությունը հրադադարի մասին կարող է մեկուսացնել ԱՄՆ-ին, նա որոշ արեւմտյան երկրների մոտեցումը բնութագրել է որպես երկակի չափորոշիչների դրսեւորում միջազգային համակարգերում։





























