Ոսկերչական ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:  Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, Մոսկվայում, լրագրողներին ասաց Հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը:

«Հայկական ոսկերչությունն աշխարհում լավագույնն է: Մեր ձեռնարկությունում այն կազմում է գերակշիռ եւ լավագույն մասը»,- հայտարարել է Գեւորգյանը, ով Մոսկավայում «Էսթետ» ոսկերչական տան սեփականատերն է եւ Երեւանում ունի փոքր ձեռնարկություն:

Ասոցիացիայի վերջին ձեռքբերումներից նա նշեց Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված  Երեւանում սեպտեմբերի 21-ին բացված ցուցահանդեսը:

Հիշեցնենք, որ Հայ ոսկերիչների ասոցիացիան  հիմնադրվել է 1995 թ-ին եւ ներկայումս  միավորում է Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի ավելի քան 30  հայազգի ոսկերիչների:

Ասոցիացիան Հայաստանում, ըստ նրա,  ունի զարգացման լայնածավալ ծրագրեր: Դրանց իրականացման խթան կարող է լինել Հայստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որպեսզի բոլոր երկրների ոսկերիչները կարողանան Հայաստանում արտադրություն տեղակայել:

Նշենք, որ Հյաստանում 2009 – 2010թ.  ոսկերչական  արտադրանքի ծավալն ավելացել է 50%-ով եւ անցյալ տարվա կտրվածքով  կազմել է 9,6 մլրդ դրամ կամ  շուրջ 26 մլն դոլար: