Թուրքիայում երկրաշարժի զոհ կարող է դառնալ մինչեւ հազար մարդ: Այդ մասին հայտարարել է երկրի սեյսմիկ ծառայության ղեկավարը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վանում եւ Վանի նահանգի Արճեշ ավանում ավերվել է 25 բնակելի շենք եւ դպրոցական հանրակացարանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի  23 -ին  Թուրքիայում  7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է  9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է  10  կմ խորության վրա:

Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ: