Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ նշել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընդլայնվելու վտանգը,   նման սցենարի  զարգացման դեպքում, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի  Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա։

Աբդոլլահիանը չորեքշաբթի պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։ Իրանցի դիվանագետը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստինում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու և պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա իսրայելական հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Միացյալ Նահանգները, որպես Գազայի դեմ ռազմական գործողության կողմերից մեկը, այն վիճակում չէ, որ կարողանա մյուսներին խորհուրդ տալ զսպվածություն ցուցաբերել հակամարտությունում: Մերձավոր Արևելքում դիմադրության խմբերն ինքնուրույն են որոշումներ կայացնում, և քանի դեռ Գազայի անպաշտպան ժողովրդի դեմ պատերազմն անհապաղ չի դադարեցվել, վտանգ կա, որ Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբները ցանկացած պահի կարող են ընդլայնվել: Դրա հետևանքների պատասխանատվությունն ամնիջականորեն  կրում են Միացյալ Նահանգները և Իսրայելը»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։