Եգիպտոսում դատարանը 3 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել մի տղամարդու նկատմամբ` Facebook սոցիալական ցանցի իր էջում  իսլամը վիրավորելու եւ ծաղրելու համար:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Այման Յուսեֆ Մանսուրը ծաղրել է Ղուրանը, Մուհամեդ մարգարեին եւ բոլոր մահմեդականներին, ինչի համար էր դատապարտվել է:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ Մանսուրը ձերբակալվել է օգոստոսին եւ այս ողջ ընթացքում անազատության մեջ է եղել:

Եգիպտական օրենքների համաձայն, մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորելը համարվում է իրավախախտում: