Ինտերնետում վնասակար ծրագիր է տարածվում, որը քողարկված է սպանված Մուամար Քադաֆիի լուսանկարով էլեկտրոնային փոստում ստացվող նամակում:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», նամակը տարածվում է հետեւյալ վերնագրով. «Fw: AFP Photo News: Bloody Photos: Libya dictator Moammar Gadhafi’s Death»:
MIGNews-ի տվյալներով, նամակում ներկայացված է Agence France-Presse-ի տեղեկությունը` Լիբիայի առաջնորդի մահվան մասին, իսկ նամակին ամրացված է RAR-արխիվը, որի մեջ լուսանկարներն են:
Լուսանկարները բացելիս համակարգչի մեջ տրոյան վիրուս է հայտնվում:



























