Մալայզիայում MotoGP-ի Գրան պրի մրցարշավի ժամանակ այսօր` հոկտեմբերի 23 –ին մահացել է  իտալացի մրցարշավորդ Մարկո Սիմոնչելին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սիմոնչելին, ով հանդես է եկել Honda-ով, մրցել է Ալվարո Բաուտիստոյի (Suzuki)  հետ չորրորդ տեղի համար, երբ  կորցրել է մոտոցիկլի կառավարումը  եւ ընկել Կոլին Էդվարդսի (Yamaha)  եւ Վալենտինո Ռոսսի (Ducati) ճանապարհին: 

Ըստ аutosport.com-ի` 24- ամյա Սիմոնչելին բախումից հետո պառկած է մնացել ճանապարհին: Նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, բայց փրկել չի հաջողվել:

Սիմոնչելին MotoGP –ում հանդես է գալիս 2010թ-ից: Երկու մրցաշրջանի ընթացքում նա անցկացրել է 34 արշավ: