Ռումինացին Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի գլխավորությամբ, Սուրբ Պետրոսի հրապարակում իրականացնող բազմամարդ կրոնական արարողության ժամանակ, կարողացել է մոտենալ նրան եւ բոլորի աչքի առաջ այրել Աստվածաշունչը:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, «օրինախախտը» Յուլիանա Ջուգարեանեն է: Նոր սրբերի կանոնիզացիային նվիրված պատարագի ժամանակ, Յուլիանան հրապարակայնորեն այրել է Աստվածաշունչը, որից հետո հանձնվել իրավապահների ձեռքը:
Դեպքը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Ձերբակալվելուց հետո, նա հայտարարել է, որ ցանկանում էր «դիմել աշխարհին` բողոքելով ընդդեմ միջազգային ահաբեկչության»:




























