Մենք շարունակելու ենք բազմաոլորտ համագործակցությունը մեր բրեկամների հետ, օրինակ, Ֆրանսիայի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի են ունենում մշտապես փոխադարձ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, խոսակցությունը շարունակական է, եւ այդպես էլ շարունակելու է մնալ: Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ուզում եմ հատուկ ընդգծեց ԵՄ դիտորդական առաքելության դերը ինչ այս պահը Հայաստանի սահմանային կայունության եւ անվտանգության գործում: Մենք բացահայտում ենք նոր հարթակներ, որ ուղղություններ ԵՄ-ի հետ համագործակցության: Օրինակ, քաղաքական եւ անվտանգային երկխոսությունը: Կան նախկինում CEPA պայմանագրով ստանձնած պարտավորություններ ու հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն եւ մեր կողմից, եւ ԵՄ-ի կողմից»,-ասաց Արրատ Միրզոյանը:

Նա առանձնացրեց վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. «Կան ուղենիշային նախաձեռնություններ, հիշում եք՝ 2,6 մլրդ եվրոյի մասին հայտարարությունները եւ այլն»:

ԱԳ նախարարը կարեւորեց հարաբերությունների զարգացումը ԱՄՆ-ի հետ: