«3+3»-ը քննարկումների հարթակ է, որտեղ հիմնարար է հավասարությունը. սա 3 փոքրի և 3 մեծի մասին չէ, այդպես չի կարելի ընկալել. այսպես է, որ մենք այդ մասին ասում ենք մեր քննարկումների ընթացքում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, թե «3+3» հարթակի երեք երկրները (Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը) մյուս երեքին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) նայում են որպես փոքր երեքի:

«Անշուշտ տարբեր են չափերն ու ռեսուրսները: Նախ միշտ չէ, որ ռեսուրսները եւ հնարավորությունները ուղիղ համեմատական են չափերի հետ, բայց իհարկե, չափը կարեւոր է:

Սա հավասար 6, իսկ փաստացիորեն՝ 5 պետության խոսակցություն է: Այս խոսակցությունը ընդամենը 2 անգամ է տեղի ունեցել, կապրենք կտեսնենք: Մենք կարեւորում ենք տարչածաշրջնային համագործակցությունը, դրա համար է, որ այնտեղ ենք»,- ասաց Միրզոյանը: