Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի Լենգերուդ քաղաքի նարկոլոգիական կլինիկայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտարարել է նահանգի քաղաքական, անվտանգության եւ սոցիալական հարցերով փոխնահանգապետ Մոհամմադ Ջալայը, փոխանցում է Mehr գործակալությունը։
Ինչպես պարզաբանել է փոխմարզպետը, հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 6-ին։
«Մինչև այժմ միջադեպի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ 16 մարդ»,- ասել է Ջալայը։
Հրդեհի պատճառները պարզվում են։




























