Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:
117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարզ զոհվել է Վանում: Վնասվծաք է ստացել 1090 մարդ, հաղորդել է նախարարը:
Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:
Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:
Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:



























