Ֆրանսիայի Վիրաբուժության ազգային ակադեմիան դատապարտում է առնանդամի մեծացման չհիմնավորված վիրահատությունները: Ֆրանսիացի վիրաբույժների տվյալներով, վիրահատության համար դիմող տղամարդկանց մեծ մասի մոտ առնանդամը համապատասխանում է անատոմիական նորմաներին:
Պարզաբանում մտցնելու համար Ակադեմիան նշում է, որ առնանդամի միջին երկարությունը հանգիստ վիճակում 9-9,5 սմ է, գրգռված վիճակում` 12,8-14,5 սմ, շրջանագիծը` 8,5-9 եւ 10-10,5 սմ, հաղորդում է MedPortal.ru-ն:




























