Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ռուսաստանյան «Տատնեֆտ» ընկերությունը  համագործակցության ճանապարհային քարտեզ են ստորագրել։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, փաստաթուղթը նախատեսում է  նավթի և նավթաքիմիական ապրանքների արտադրության, վերամշակման, իրացման ոլորտներում, փորձի փոխանակման, մարդկային կապիտալի զարգացման և այլ ասպարեզներում  ընկերությունների համագործակցություն։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում։

Նշվում է, որ հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել «Տատնեֆտի» հետ գործընկերության հաջող զարգացման կապակցությամբ, դիտարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները և էներգետիկ ոլորտում փոխգործակցության հնարավորությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։