Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաիանը և Քաթարի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին հեռախոսազրույցում ընդգծել են սիոնիստական ​​ռազմական հանցագործությունների անհապաղ դադարեցման և Գազայի հատված շարունակական մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածի վերջին իրադարձությունները, հայտնում է IRNA-ն։

Իրանի և Քաթարի ԱԳ նախարարները դիտարկել են ժամանակավոր հրադադարի կամ պատերազմի  ընդլայնման մասին որոշ նախաձեռնություններ։