Նոյեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմ: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Նորին Սրբությանը և ժողովականներին Ծաղկաձորում գտնվող առաջնորդարանում դիմավորեց թեմակալ առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը և ուղեկցեց թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան է գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիք։