Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը; Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Վեհափառ Հայրապետը, ի ուրախություն մեզ բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ փոքր ինչ գործառույթներն են փոխվելու։ Այն իր նպատակին կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում նորից Արցախ վերադառնալու երազանք կունենանք», - հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։





























