Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունների դադարեցումը տեղի է ունեցել ամերիկացիների նախաձեռնությամբ․ որպեսզի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը մի օր կայանա, ԱՄՆ ղեկավարը պետք է ապագայում փոխի իր դիրքորոշումն ավելի կառուցողականի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքներում կարող են շփումներ լինել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ ղեկավարների միջև։
«Ռուս-ամերիկյան հարաբերությունների հիմքի այս փլուզումը տեղի է ունեցել ամերիկացիների նախաձեռնությամբ, ուստի առնվազն ԱՄՆ ղեկավարը պետք է ինչ-որ ժամանակ փոխի իր դիրքորոշումը և ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրի երկկողմ հարաբերությունների հարցում։ Եվ այդ ժամանակ կհասունանան նման հանդիպման պայմանները»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ երկու երկրների նախագահների շփումը կարող է տեղի ունենալ «փոխադարձ ցանկությամբ և փոխադարձ պատրաստակամությամբ»։




























