Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին սպառնացել է ԱՄՆ-ին «լուրջ հարված» հասցնել, եթե Վաշինգտոնը չդադարեցնի պատերազմը և հրադադար չհաստատի Գազայի հատվածում։

«Մեր խորհուրդն է ամերիկացիներին՝  անհապաղ դադարեցնել պատերազմը Իսրայելի և Պաղեստինի միջև, ինչպես նաև ապահովել հրադադարը, այլապես Միացյալ Նահանգները լուրջ հարված կստանա», - մեջբերում է Աշտիանիի խոսքը Tasnim գործակալությունը։