Դեղորայքային թունավորումով, հոկտեմբերի 21-ին, «Մուրացան» մանկական հիվանդանոցի թունաբանական բաժանմունք է տեղափոխվել Հերացի փողոցի թիվ 16 շենքի 8-րդ բնակարանի բնակիչ, 2 տարեկան Սամվել Ծատուրյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը բնութագրվել է ծանր: