Տյումենի մարզի Իրավարար դատարանը որոշել է կալանք դնել Utair ավիաընկերության Aquila Technics LLC (Երեւան, Հայաստան) կապալառուի հաշիվների վրա 176 մլն ռուբլի եւ 1,5 մլն դոլար չափով, չստացած շաչժիչների հայցով, տեղեկացվել է իրավարար գործերի քարտադարանում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Յութայեր» ավիաընկերություն» հանրային բաժնետիրական ընկերությունից ստացվել է հայտարարություն դրամական միջոցների կալանման մասին, որոնք գտնվում են պատասխանողի բանկային հաշիվների եւ/կամ այլ գույքի եւ/կամ անշարժ գույքի վրա՝ 175,9 մլն ռուբլու եւ 1,5 մլն դոլարի չափով, մինչեւ դատարանի որոշման փաստացի կատարումը։ Ուսումնասիրելով հայտարարությունում ներկայացված փաստարկները, գործի նյութերը՝ դատարանը հայցի ապահովման պահանջը համարում է բավարարման ենթակա»,- ասված է հաղորդագրությունում։
Տյումենի մարզի Իրավարար դատարանը 2024թ. ապրիլի 2-ին նշանակել է Utair ավիաընկերության հայցի դիտարկում Aquila Technics LLC-ից 176 մլն ռուբլի գանձելու մասին՝ շարժիչներ չստանալու համար։ «Վարույթ ընդունել հայցադիմումը, հարուցել վարույթ։ Նշանակել մինչդատական նիստ 2024թ. ապրիլի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին Տյումեն քաղաքում։ Նշանակել դատական նիստի պահուստային ժամկետ՝ 2024թ. մայիսի 20-ին, Տյումենում, Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Utair-ը հայց էր ներկայացրել Տյումենի մարզի Իրավարար դատարան Aquila Technics LLC-ից մոտ 176 մլն ռուբլի գանձելու մասին՝ շարժիչներ չստանալու համար։ Utair-ը հայտարարել էր, որ Aquila Technics LLC-ն չի մատակարարել շարժիչներ Տյումենի օդանավակայան՝ ավիաընկերության այնտեղ գտնվող ինքնաթիռների համար, եւ փողը չի վերադարձրել։




























