Հայաստանն իրեն դուրս է դնում «3+3» ձեւաչափից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցել է այդ ձեւաչափով վերջին հանդիպմանը Թեհրանում, նա ասաց. «Այդ ձեւաչափում մեր դաշնակից պետությունը Ռուսաստանն է: Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ երկու հիմնավորմամբ, որ ՆԱՏՕ-ն մոտենում է իր սահմաններին եւ երկրորդ, հետխորհրդային տարածքի երկրներում ՆԱՏՕ պետք է չլիներ: Հիմա փաստացի Հայաստանը խախտում է այս երկու պայմանը եւ Ռուսաստանը կարող է խախտումից հետո ադեկվատ քայլեր անել: «3+3» ձեւաչափի պայմանավորվածությունների շեմը ՆԱՏՕ-ի Հայաստանում չլինելն է: Դրան կողմ է եւ Իրանը, եւ Թուրքիան, եւ Իրանը: Այսինքն 6-ից 5-ը դեմ են, որ Արեւմուտքն այստեղ ներկայացված լինի: հայաստանը խախտում է պայմանավորվածությունները, որը գին է արժենալու»: