Սան Դիեգոյի Սքրիփսի օվկիանոսագիտության ինստիտուտի գիտնականները Քալիֆորնիայում յուրօրինակ կենդանի օրգանիզմ են հայտնաբերել:

Газета.Ru-ի փոխանցմամբ, կենդանի օրգանիզմները, որոնք հայտնի են «քսենոֆիոֆորներ» անվանումով, գտնվել են 10 կմ-ից ավելի խորության վրա:  Այս հսկայական միաբջիջ ամեոբաների չափսը տասնյակ հազարավոր անգամ գերազանցում է սովորական ամեոբայի չափսերը` ունենալով  10 սմ տրամագիծ: Ծովի հատակի այս բնակիչները շատ մակաբույծների համար տեր-օրգանիզմ են ծառայում:

Հսկայական ամեոբաները ընդունակ են գոյատեւել օվկիանոսի ամենախորքերում` ցածր ջերմաստիճան եւ մեծ ճնշում ունեցող միջավայրերում:

Ուսումնասիրողները ամեոբաների կառուցվածքում հայտնաբերել են ծանր մետաղներ, այդ թվում մեծ քանակությամբ սնդիկ եւ ուրան, որոնք այս արարածները կլանում են շրջակա միջավայրից:

Բացի հսկայական ամեոբաներից, հայտնաբերվել են նաեւ մեծ խորություններում ապրող ձկների եւ մեդուզաների նոր տեսակներ: