Հաքերները YouTube վիդեոհոսթինգում կոտրել են Microsoft կորպորացիայի ալիքը, հեռացրել բոլոր տեսահոլովակները եւ տեղադրել իրենց սեփական կոնտենտը:
Ինչպես հաղորդում է «Փրայմ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով geekwire.com-ը, Microsoft-ի կոտրված ալիքն ունի շուրջ 25 հազար բաժանորդ, իսկ դիտումների քանակնա անցնում է 8 միլիոնից:
Այդ ալիքում Microsoft-ը ներկայացնում է տեղեկատվություն կորպորացիայի արտադրանքների մասին եւ գովազդային հոլովակներ:
Չարագործները ալիքում թողել են հաղորդագրություն, հետեւյալ բովանդակությամբ. «Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ես պարզապես մտել եմ հաշվառման գրառումով` գրանցված 2006 թվականին»:




























