Գերմանիայում ձերբակալել են 27-ամյա երիտասարդի, ով վերջին մի քանի ամիսների ընթացքում  100-ից ավելի թանկարժեք մեքենաներ է այրել: Գործազուրկ երիտասարդը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ նախանձից դրդված է արել, գրում է NEWSru.com-ը:

Gazeta.ru-ն նշում է, որ 3 ամսվա ընթացքում նա 67 այնպիսի թանկարժեք մակնիշների մեքենաներ է այրել, ինչպիսիք են Audi-ն, BMW-ն եւ Mercedes-ը: Բացի թիրախ հանդիսացած մեքենաներից, տուժել են նաեւ դրանց կողքին կայանած 35 այլ մեքենաներ:

Ձերբակալվածն իր գործողությունները բացատրել է հետեւյալ կերպ. «Ես պարտքերի մեջ խրված եմ, իսկ ուրիշները ունեւոր են, եւ նրանք արժանի են սրան»: