Նախիջեւանի իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են վարկաբեկել իրավապաշտպաններին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրավապաշտպան Իլղար Նասիբովը` հավելելով, որ Նախիջեւանում ստեղծված իրավիճակն ազդում է ողջ Ադրբեջանի վրա, քանի որ շրջանում մշակված բռնաճնշումներն աճում են սնկի պես:

Լրագրող եւ իրավապաշտպան Էլման Աբասովը հայտնել է, որ մարդու իրավունքների խախտումները ուղեկցվում են լրատվամիջոցների ազատության կոպտագույն խախտումներով: Նրա խոսքով, արդեն 20 օր տեղեկություններ չկան երիտասարդ ջավիդ Հեյդարովի մասին, ով սոցիալական ցանցերում հանդես էր գալիս «Ալիմ Ֆարաջեւ» կեղծանունով եւ քննադատում էր ապօրինությունները: Իրավապաշտպանները կարծում են, որ նրան գողացել են: Սոցիալական ցանցում արդեն փակել են նրա բացած խումբը: