Առաքման առաջատար իսպանական ծառայություն Glovo-ն մեկնարկում է իր  «Հուսալի թիկունք» նախաձեռնությունը Հայաստանում: Այս ծրագիրն առաջին անգամ ներդրվել է 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանում և Մարոկկոյում՝ նպատակ ունենալով ընդլայնել Glovo-ի առաքման ծառայության աշխատասեր առաքիչներին տրվող արտոնությունները:

Նոյեմբերի 8-ին Երևանի Food Park by Downtown-ում տրվեց այս ծրագրի մեկնարկը Հայաստանում:

Glovo-ն իր առաքիչներին առաջարկում է ճկուն բոնուսային համակարգ, կայուն եկամուտ, ազատ գրաֆիկ, առողջական ապահովագրություն, մրցակցային վարձատրություն: Արդեն գործող առավելություններից զատ՝ Glovo-ն առաքիչներին այսուհետ առավելությունների ավելի լայն փաթեթ կտրամադրի։  

Սոցիալական առավելությունները ներառում են.

  • Ավելի արդար եկամուտ — Թափանցիկության ապահովում առաքիչների եկամուտի վերաբերյալ՝ անկախ նրանց աշխատանքի ձևաչափից: «Լոյալության բոնուս», որը տրվում է կամ փոխանակվում հանգստի հետ:
  • Ապահովագրական ծածկույթի ընդլայնում (360º անվտանգություն) – Աջակցություն տարբեր տեսակի դժբախտ պատահարների, երրորդ կողմի պատասխանատվության և ապրանքների տեղափոխման, ինչպես նաև հիվանդության հետ կապված արձակուրդի, մայրության և հայրության արձակուրդի և «Ընտանեկան ծախսերի» նպաստի հասանելիության հետ կապված:
  • Անվտանգության ապահովում (360º Անվտանգություն) — Ճանապարհային անվտանգության փաթեթներ՝ ներառյալ սաղավարտներն ու ռեֆլեկտիվ բաճկոնները, որոնք հասանելի կլինեն բոլոր առաքիչներին Glovo Store-ի միջոցով, ինչպես նաև հեծանիվների և մոտոցիկլետների վերանորոգման կայանների հասանելիություն:
  • Պրոակտիվ կառավարում –– Արդար և հասանելի բողոքարկման գործընթաց։ Համակարգը վավերացված է անկախ կազմակերպության կողմից: Ընդհանուր ցանցը թույլ կտա առաքիչներին մասնակցել հարթակի բարելավմանը և որոշումների կայացմանը։
  • Աջակցություն առաքիչների համայնքին — Ձեռնարկատիրության, բիզնեսի կառավարման, ՏՏ հմտությունների կամ լեզուների անվճար դասընթացներ, որոնք կօգնեն առաքիչներին զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները և մասնագիտական աճ գրանցել: Արտակարգ իրավիճակների համար ներդրվել է ներծրագրային SOS կոճակը, իսկ ոտնձգությունները կանխելու համար՝ խտրականության դեմ քաղաքականությունը:

Միջոցառման ընթացքում Glovo-ի ներկայացուցիչները կներկայացրեցին ծրագրի մանրամասները և պատասխանեցին ներկաների հարցերին։ Ծրագրի ներկայացման ավարտից հետո տեղի ունեցավ լավագույն առաքիչների պարգևատրումը։ Միջոցառման ավարտին հաջորդեց հաճելի հյուրասիրությունը Glovo-ի կողմից, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ և կիսվեցին կարևոր գաղափարներով։

DSCF3694.JPG (87 KB)

DSCF3767.JPG (76 KB)

DSCF3928.JPG (62 KB)

DSCF4053.JPG (76 KB)

DSCF4078.JPG (77 KB)

DSCF4312.JPG (69 KB)

DSCF4346.JPG (63 KB)

DSCF4613.JPG (55 KB)

DSCF4657.JPG (61 KB)

DSCF4678.JPG (92 KB)

DSCF4752.JPG (78 KB)

DSCF4835.JPG (65 KB)