Այս փուլում կարեւոր է ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցությունն ակտիվացնենք եւ ամրապնդենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք մի շարք ուղղություններով դիմել ենք ԵՄ-ին, որպեսզի նույնիսկ անվտանգության ոլորտում մեր անվտանգությունն ընդլայնենք: Եվրոպայի առումով մեզ ամենաուժեղ կապող գործոնը ժողովրդավարությունն է: Ամրապնդել Հայաստանում ժողովրդավարությունը, նշանակում է ամրապնդել ԵՄ-ի հետ հարաբերությունները»,-ասաց նա:
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, նաեւ Եվրախորհրդարանի նախագահ ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավարի հետ եւ քննարկելու Հայաստան-ԵՄ համագործակցությունը. «Կլաարի հետ քննարկելու ենք, թե երբ հնարավոր կլինի կազմակերպել եռակողմ հանդիպում»,-ասաց Արմեն Գրիգորյանը:





























