Հայաստանը վերջերս դիմել է ԵՄ-ին մի շարք ուղղություններով ընդլայնելու համագործակցությունը, նույնիսկ անվտանգության ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք հույս ունենք, որ արդյունքներ կունենանք եւ կկարողանանք հրապարակային խոսել դրանց մասին:
Մենք կարեւորում ենք Բրյուսելի հետ աշխատանքը, բայց նաեւ ԵՄ անդամ երկրների հետ աշխատանքի ակտիվացումը, ընդլայնումը շատ կարեւոր է: Այս ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց նա:





























