Միսուրատա քաղաքի սուպերմարկետներից մեկում այսօր` հոկտեմբերի 24-ին արգելել են Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի դիակի դիտումը: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պահակախումբը փակել է սրահի դռները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պահակախումբը, որ շարված է Մուամար Քադաֆիի, նրա որդու` Մութասիմի եւ պաշտպանության նախարար Աբու-Բաքր Յունիս Ջաբերի սեւացող դիակների մոտ, ծածկել է դիակները, որպեսզի թույնը չթափվի սառնարանի մեջ:

Հուղարկավորությունը հետաձգվում է թաղման վայրի շուրջ վիճաբանության պատճառով: Ազգային անցումային խորհուրդը պնդում է գաղտնի հուղարկավորման վրա, որպեսզի Քադաֆիի կողմնակիցները գերեզմանը ուխտատեղի չդարձնեն: Քադաֆիի կողմնակիցներն ու կինը պահանջում են դին, որ թաղեն Սիրթում, ինչպես կտակել է գնդապետը, հաղորդում է NEWSru.com-ը: