Նոյեմբերի 10-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի և ԵՀ նախագահի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ բազմոլորտ համագործակցության շրջանակն ընդգրկող հարցերին:





























