Աստրիդ Քլիֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 18-ից:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աստրիդ Քլիֆորդը 2010թ.-ից հանդիսանում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վիետնամում, Թայվանում, Հոնկոնգում եւ ԱՄՆ-ում:
Տիկին Քլիֆֆորդը ավարտել է Սաութհեմփթոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը եւ ունի Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Տնտեսագիտության մագիստրոսի կոչում:




























