Մի քանի օրից Երևանը կդառնա Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր հարթակ:Հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հայաստան կժամանի շուրջ 50 երկրի 300 պատվիրակ:

Հյուրընկալող կողմը Ազգային ժողովն է:

Նոյեմբերի 18-20-ը տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը, որը վեհաժողովի հիմնական նստաշրջաններից է: Մեր երկրի ԱԺ-ն դեռ ամռանն էր հայտ ներկայացրել և պատրաստակամություն հայտնել Հայաստանում հյուրընկալելու վեհաժողովի աշնանային նստաշրջանի պատվիրակներին:

«Քննարկելու ենք ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ճգնաժամերը, պատերամզները, որ այսօր ընթանում են, հատկապես կարեւոր է Երեւանում անցկացնելու ընթացքում Հարավային Կովկասի զարգացումները»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կազմակերպելու համար կծախսվի 145.1 միլիոն դրամ, որից՝ 25.1 միլիոն դրամը ԱԺ տնտեսած միջոցների հաշվին, իսկ 120 միլիոնը ՀՀ 2023 թվականի պահուստային ֆոնդի միջոցներիհաշվին:

Մանրամասները՝ տեսանյութում: