Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը վնասազերծել են ահաբեկչական խումբ Քերմանի նահանգում, տեղեկացրել է Mehr-ը։

Աղբյուրը տեղեկացրել է, որ ահաբեկչական խումբը մտադրություն ուներ զինված գործողություններ իրականացնել երկրի տարածքում։

Տեղեկացվել է նաեւ, որ ահաբեկիչները ծրագրում էին սպանել անվտանգության նահանգային ծառայության աշխատակիցներից մեկին։

Դեռ հոկտեմբերին  Իրանի հատուկ ծառայությունները ԻՀՊԿ-ի հետ համատեղ Քերմանում ձերբակալել էին 7 ահաբեկչի, որոնք կապված էին ԻԼԻՊ խմբավորման հետ։