Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանները բողոքարկել են Կիեւի Պեչերսկի շրջանի շրջանային դատարանի վճիռը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», վկայակոչելով Սերգեյ Վլասենկոյին, Տիմոշենկոն բողոքը ներկայացրել է քննչական մեկուսարանի ղեկավարության միջոցով:

Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 25-ը վերջին ժամկետն է, որ նախատեսվում է բողոքի ներկայացման համար:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին դատարանը վճիռ էր կայացրել Տիմոշենկոյի գործով ծառայողական լիազորությունների վերազանցման մեղադրանքով: Տիմոշենկոյին դատապարտել էին յոթ տարվա ազատազրկման` եւս երեք տարի պետական պաշտոն զբաղեցնելու արգելքով: Տիմոշենկոյի փաստաբանները խոստանում են բողոքարկել վճիռը ներպետական ատյաններում, նաեւ Եվրոպական դատարաններում: